«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր թիմի կամային հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ Անգլիայի Պրեմիեր-լիգայի 35-րդ տուրում (2-1)։
«Երկրորդ կեսում իմ թիմն անհավանական ելույթ ունեցավ։ Հանդիպման առաջին խաղակեսը շատ ավելի հավասար պայքարում էր ընթանում, բայց վերջին հինգ րոպեներին մենք գրեթե ամբողջովին գնդակը հանձնել էինք «Սիթիին»։ Եթե նրանք իրացնեին 11-մետրանոցը, ապա ամեն ինչ վերջացած կլիներ․ մենք ոչ մի շանս չէինք ունենա խաղ վերադառնալու համար։
Ես իմ ֆուտբոլիստների՝ երկրորդ կեսում ցուցադրած խաղի տպավորությունների տակ եմ։ Նման գործողություններով մենք արժանի էինք հաղթանակի։
Եթե ցանկանում եք 3 միավոր գողանալ «Էթիհադից», պետք է մի փոքր հաջողություն ունենաք, վտանգավոր պահեր և մրցավարի՝ ձեզ համար ձեռնտու որոշումներ։ Շնորհավորում եմ իմ տղաներին ֆանտաստիկ ելույթի համար»,- Տուխելի խոսքերն է փոխանցում BBC-ն։