«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի Լա լիգայի 35-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ խաղը:
AS-ը հաղորդում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը երեկ ու այսօր չի մարզվել թիմի ընդհանուր խմբի հետ, քանի որ շտապել էր խաղադաշտ վերադառնալ ՉԼ-ի՝ «Չելսիի» դեմ խաղում՝ առանց վնասվածքից լրիվ ապաքինվելու:
«Սևիլյայի» դեմ խաղին չի մասնակցի նաև Ռաֆայել Վարանը, որը «Օսասունայի» դեմ խաղին վնասվածք էր ստացել:
Հանդիպումը կկայանա մայիսի 9-ին Երևանի ժամանակով 23:00-ին: