Ա Սերիայի 35-րդ տուրի «Ինտեր»-«Սամպդորիա» խաղը կարող է բացառիկ դառնալ միլանյան ակումբի համար:
Եթե «ներաձուրիները» հաղթեն, ապա ակումբային բացառիկ ռեկորդ կսահմանեն: Այս խաղը կարող է Ա Սերիայում 14-րդ անընդմեջ խաղը դառնալ: Նախորդ՝ 13 խաղի ռեկորդը սահմանվել է 2011 թվականին:
Այս հանդիպումը հոբելյանական է նաև թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի համար: Նա այսօր 200-րդ խաղը կանցկացնի Ա Սերիայում մարզչի կարգավիճակով: