«Բարսելոնայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատասխանել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում «Բավարիայից» կրած 2-8 հաշվով պարտության մասին հարցին:
«Իհարկե, «Բավարիայից» կրած 2-8 հաշվով պարտությունը մեզ շատ է ցավեցրել, դիպել է մեր հպարտությանը: Դա հերքելու ցանկություն չկա: Մենք ուղղակի այդժամ ուժ չունեինք «Բավարիային» կանգնեցնելու՝ հաշվի առնելով մեր վիճակը: Պիտի անկեղծ լինեմ այս հարցում»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն: