«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը մոտ ժամանակներս կարող է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է Il Corriere dello Sport-ը։
Խաղացողի գործակալը պատրաստվում է մոտ ժամանակներս հանդիպել ակումբի ղեկավարության հետ, որպեսզի քննարկեն աշխատավարձի բարձրացումն ու պայմանագրի երկարաձգումը։
«Միլանն» ուզում է խաղացողին պահել թիմում, բայց բանակցությունները կախված կլինեն այս տարի թիմի՝ ՉԼ-ում հայտնվելու հնարավորությունից։
Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ Էրնանդեսի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն։