Tuttosport-ը հայտնում է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պարտականությունները կարող է ստանձնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կամ «Նապոլիի» մարզիչ Ջենարո Գատուզոն:
«Յուվեի» ներկայիս մարզիչ Անդրեա Պիրլոն կլքի թուրինյան ակումբը ՝ անկախ առաջնության ավարտից հետո թիմի զբաղեցրած դիրքի մրցաշարային աղյուսակում:
Զիդանը հիմնական թեկնածուն է, բայց մասնագետի աշխատավարձը 12 միլիոն եվրո է մեկ մրցաշրջանում, ինչը նրա հետ պայմանագրի կնքման հիմնական խոչընդոտն է: Գատուզոն «Յուվենտուսի» համար ավելի «էժան» տարբերակ է համարվում:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Պիրլոյին թուրինյան ակումբում կարող է փոխարինել թիմի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։