Լոս Անջելես Կլիպերսը 118։94-ում NBA-ի կանոնավոր առաջնությունում հաղթեց Լոս Անջելես Լեյքերսին: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Պոլ Ջորջն էր, ով վաստակեց 24 միավոր, ևս 15 միավոր վաստակեց Կավայ Լեոնարդը:
Վաշինգտոնը հաղթանակ տարավ Տորոնտոյի նկատմամբ՝ 131:129: Հաղթողների կազմում 28 միավոր վաստակեց Բրեդլի Բիլը, իսկ Ռասել Ուեսթբրուքը՝ թրիփլ-դաբլ՝ 13 միավոր, 17 խափանում, 17 փոխանցում: Պարտվողների կազմում դաբլ-դաբլ գրանցեց Պասկալ Սիակամը։
Գոլդեն Սթեյթ — Օկլահոմա — 118: 97
Ինդիանա — Ատլանտա — 133: 126
Դեթրոյթ — Մեմֆիս — 111: 97
Դալլաս — Բրուքլին — 113: 109
Շարլոտ — Չիկագո — 99: 120