«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին ծնկի հերթական վիրահատությունն է տարել: Ակումբի կայքը հայտնում է, որ խաղացողը ձախ ծնկի վիրահատութայն է ենթարկվել: Վիրահատությունը կատարվել է Պորտուգալիայում ՝ բժիշկ Խոսե Կառլոս Նորոնայի կողմից:
Հիշեցնենք, որ Ֆատին խաղադաշտ դուրս չի եկել 2020-ի նոյեմբերի 7-ից՝ վնասվածքի պատճառով:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին կարողացել է10 հանդիպում անցկացնել, 5 գոլ խփել ու երկու գոլային փոխանցում կատարել: