Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումը կայացել է Հռոմում և ավարտվել տանտերերի՝ 3-2 հաշվով հաղթանակով։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՄՅՈՒ-ի 34-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին առաջին ֆուտբոլիստն է Կլաուս Ալֆոնսի ժամանակներից ի վեր, որը եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի երկու խաղում էլ դարձել է դուբլի հեղինակ։ Ալֆոնսի արդյունավետ խաղը «Քյոլնին» օգնել է հաղթել «Ռեալին» ու դուրս գալ ՈՒԵՖԱ-ի Գավաթի 1985/1986 մրցաշրջանի եզրափակիչ։
Ընթացիկ մրցաշրջանում Կավանին ՄՅՈՒ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մանկունիացիների հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։