Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հակված են մտածել, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստները զգում են, որ Զիդանը հոգնել է պայքարել վնասվածքների, խաղացանկի և ԶԼՄ-ների քննադատությունների հետ։ Զիդանին նաև ձանձրացել է այն առօրյան, որով ապրում է արդեն 12 ամիս։ Ֆրանսիացին սիրում է մարզումներ անցկացնել, բայց հակահամաճարակային կանոնների պատճառով մարզիչը պետք է տանը ցնցուղ ընդունի ու նախապատրաստական ծրագրով զբաղվի ֆուտբոլիստներից հեռու։
Ակումբի որոշ ֆուտբոլիստներ այլևս չեն աջակցում մարզչին։ Օրինակ, Մարսելոն ու Իսկոն գոհ չեն իրենց խաղային դերերից, ինչպես նաև այն ժամանակահատվածից, որ ստանում են խաղադաշտում։ «Ռեալի» ղեկավարությունը հույս ունի, որ կկարողանա Զիդանին համոզել մնալ մինչև պայմանագրի ավարտը։ Բայց մադրիդյան ակումբի տնօրենների խորհուրդը կհարգի ֆրանսիացի մասնագետի ցանկացած որոշում։