VBET ՀՊԼ 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ կմրցի «Նոայի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Այս խաղից առաջ «Նոան» 34 միավորով 3-րդն է, իսկ «Արարատ-Արմենիան» 4-րդ տեղում է 32 միավորով, սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: