«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում կամ Իտալիայում: Ըստ Sport.es-ի, «Չելսին» ու «Ինտերը» քննարկում են բոսնիացուն ձեռք բերելու հնարավորությունը:
Լոնդոնի և Միլանի ակումբները վաղուց են հետաքրքրված 31-ամյա ֆուտբոլիստով և այժմ պատրաստ են անցնել կոնկրետ գործողությունների:
Բարսան չի խանգարի Պյանիչի հեռանալուն: Եթե կիսապաշտպանը հեռանա «Բարսելոնայից», ապա ակումբը մեծ գումար կխնայի նրա աշխատավարձի վրա: