«Միլանի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Մաուրիցիո Սարին, այս մասին հայտնում է La Gazzetta Dello Sport-ը:
«Միլանի» ներկայիս գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով իր թիմը չնվաճի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: 62-ամյա Սարին այդ պարագայում կդառնա գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն:
Նախկինում կար տեղեկություն, որ Սարին համաձայնության է եկել «Ռոմայի» հետ, սակայն «գայլերը» պայմանագիր կնքեցին Մոուրինյոյի հետ: Այնուհետև, Սարիի անունը սկսեցին կապել «Արսենալի» ու «Տոտենհեմի» հետ:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ «Միլանը» 69 միավորով 4-րդն է ու 5-րդ տեղում գտնվող «Նապոլիին» գերազանցում է 2 միավորով: