«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի գործակալն իր խաղացողի ծառայություններն առաջարկել է «Լիվերպուլին»՝ 6 մլն եվրո տրանսֆերային արժեքով, սակայն մերժում է ստացել, հաղորդում է Anfield Central-ը:
27-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ., սակայն կողմերն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ են բաժանվել: «Լիվերպուլը» մերժել է Ումտիտիի տարբերակը, քանի որ ցանկանում է ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Կոնատեի տրանսֆերը:
Հաղորդվում է, որ Ումտիտիի ծառայություններն առաջարկվել են նաև մանչեսթերյան ակումբներին, «Լիոնին», «Յուվենտուսին» ու «Լիլին»:
2020/21 մրցաշրջանի ընթացքում բոլոր մրցաշարերում անցկացրած 15 խաղում արժանացել է 2 դեղին քարտի: