«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ամռանը հանդիպում է ունեցել կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստը չի ցանկացել հեռանալ «Բարսելոնայից» ամռանը, չնայած՝ չի ընդգրկվել թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերում։ Իր դիրքերն ամրապնդելու, ինչպես նաև ստեղծված իրավիճակը պարզելու համար Ումտիտին օգոստոսի կեսերին Լապորտայի հետ հանդիպում է խնդրել։ Բացի Լապորտայից, հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Բարսելոնայի» նախկին նախագահ Ռաֆա Յուստեն և ֆուտբոլի գծով տնօրեն Մատեու Ալեմանին։
Ումտիտին պնդել է, որ ունակ է մրցակցության բարձր մակարդակ ապահովել թիմում, իսկ ԱԱ-2018-ից հետո անկումը բացատրել է ակումբի բժշկական անձնակազմի ոչ կոմպետենտ լիինելով, ովքեր չեն կարողացել նրա ծնկի համար բուժման օպտիմալ տարբերակ ընտրել։ Դրանից հետո Լապորտան աջակցել է Ումտիտիին և նշել, որ ֆուտբոլիստը, հավանաբար, բավարար ուշադրություն չի ստացել ակումբի կողմից դժվարին պահերին։
Ումտիտին այդ ժամանակ լաց է եղել ու գրկել կատալոնական ակումբի նախագահին։ Հանդիպումից հետո Լապորտան խոստացել է խոսել Կումանի հետ Ումտիտիի մասին։