«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի պաշտպան Սամուել Ումտիտիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացին հրաժարվում է հեռանալ թիմից, չնայած, որ ակումբը ցանկանում է վաճառել նրան։ Ումտիտին ընդգրկվել էր «Բարսելոնայի»` «Խետաֆեի» հետ 4-րդ տուրի հանդիպման հայտացուցակում․
«Կարիք չկա խոսել կոնկրետ անունների մասին։ Ակումբում գիտեն, թե ես ինչ եմ ցանկանում։ Բայց ես միշտ ասել եմ, որ հարգում եմ ֆուտբոլիստներին, ովքեր պայմանագրեր ունեն ակումբի հետ։
Եթե վնասվածք ստացած բոլոր ֆուտբոլիստները վերականգնվեն, մենք 32 խաղացողից բաղկացած թիմ կունենանք։ Հնարավոր չէ նրանց բոլորին դաշտ դուրս բերել»,- ասել է Կումանը։
Ամենայն հավանականությամբ, Ումտիտին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա թիմից։