«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին համաձայնել է աշխատավարձի նվազեցման, ինչն ակումբին թույլ կտա միջոցներ տնտեսել ֆինանսական բարդ իրավիճակում, հայտնում է Marca-ն։
Ումտիտին այս ժեստով ցանկանում է ցույց տալ, որ պատրաստ է օգմել ակումբին և ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ աշխատավարձի նվազեցման էին համաձայնել նաև Ժերար Պիկեն, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը։
Այս ամառ կապտանռնագույնները փորձում էին կա՛մ ֆուտբոլիստին վարձավճարով մեկ այլ ակումբի տրամադրել, կա՛մ՝ խզել նրա հետ պայմանագիրը բարձր աշխատավարձի պատճառով։