Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, որը կայանալու է Ստամբուլում, կարող է 25 հազար երկրպագու ընդունել, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, խաղին կարող է ներկա գտնվել հակամարմնով պատվաստված կամ Covid-19-ի բացասական տեստով ցանկացած անձ:
Հաղորդվում է, որ 25 հազարից 4-ական հազար տոմս կստանան թիմերը՝ իրենց երկրպագուների համար:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչ խաղում միմյանց հետ կմրցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: