«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան էմոցիոնալ է արձագանքել լոնդոնյան ակումբի տղամարդկանց և կանանց թիմերի՝ Չեմպիոնների լիգայի 2020/21 եզրափակիչ դուրս գալուն:
Տղամարդկանց թիմը՝ «Չելսին», մայիսի 5-ին կայացած կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Ռեալին» (2-0) և ընդհանուր հաշվով դուրս եկավ եզրափակիչ (1:1՝ առաջին հանդիպում), որտեղ կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ: Իսկ լոնդոնյան ակումբի կանանց թիմի ֆուտբոլիստները խաղալու են «Բարսելոնայի» հետ:
«Երբ Չելսիի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց թիմերը Չեմպիոնների լիգայի եզրափակչում են», — գրել է Դրոգբան: