Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ հաղթանակը.
«Մենք վաստակել ենք այս հաղթանակը: Առաջին խաղակեսը բավականին բարդ ստացվեց: «Ռեալը» շատ էր լինում գնդակով ու դժվարություններ էր ստեղծում մեզ համար, սակայն մեր՝ ամեն անգամ նրանց դարպասին մոտենալն ավարտվում էր վտանգավոր պահով: Խաղը ֆանտասիկ ստացվեց: Մենք կարող էինք ավելի վաղ գոլ խփել ու ապահովագրել մեզ, բայց հիմա քննադատությունների ժամանակը չէ: Սա մեծ նվաճում է: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, մասնավորապես, «Ռեալի» դեպքում: Նրանք կարող են գոլ խփել ցանկացած պահի, բայց մենք շատ լավ հանդես եկանք:
Եզրափակչի մասին խոսելը դեռ վաղ է: Կարող են ամեն պահի վնասվածքներ լինել: Հույս ունեմ, որ եզրափակիչ խաղին մենք կլինենք մարտական կազմով ու լավ մարզավիճակում: Գործը դեռ արված չէ»,-BT Sport-ի հետ զրույցում ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին՝ Ստամբուլում. կմրցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: