«Բարսելոնան» չի հրաժարվում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու փորձերից, ով երեկ փարիզցիների հետ միասին դուրս մնաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներից՝ զիջելով «Մանչեսթեր Սիթիին»: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն, 29-ամյա բրազիլացուն վերադարձնելու գաղափարը գալիս է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայից, ով մտադիր է առաջիկա ամռանը մեծ աղմկահարույց տրանսֆեր ձեռք բերել:
Լապորտան կարծում է, որ Նեյմարի գալուստը կօգնի թիմում պահել ավագ Լիոնել Մեսսիին, որը դեռ չի ստորագրել նոր պայմանագիրը:
Բարսելոնան Նեյմարին գնահատում է 100 միլիոն եվրո, բայց նույնիսկ այս գումարի դիմաց փարիզցիները պարզապես չեն հրաժարվի իրենց առաջատարից, իսկ գործարքն իրականացնելը անհավանական բարդ կլինի: