VBBET Հայաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հայտնել է առաջնության՝ ապրիլ ամսվա լավագույն մարզչի և խաղացողի անունները։
Լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։ Մասնագետի գլխավորությամբ թիմը նախորդ ամիս 3 խաղ, 3 հաղթանակ արդյունք է ցույց տվել։
Լավագույն խաղացող է ճանաչվել «Արարատի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը, որը 3 խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։