Թուրինի «Յուվենտուսի» ու «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին բանակցություններ է վարում «Տոտենհեմի» ու «Արսենալի» հետ, հաղորդում է Football Italia-ն:
«Տոտենհեմը» սկսել է բանակցություններն այն ժամանակ, երբ հեռացվել է Ժոզե Մոուրինյոն:
«Արսենալում» երկմտանքի մեջ են: Առայժմ հստակ չէ Միկել Արտետայի ճակատագիրը, բայց, ըստ ամենայնի, մրցաշրջանի ավարտից հետո իսպանացին կհեռանա:
Նախկինում կային խոսակցություններ, որ Սարին գլխավորելու է «Ռոման», սակայն «գայլերն» այսօր հայտարարեցին պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ պայմանագիր ստորագրելու մասին: