Իսպանական լա լիգայի 34-րդ տուրում «Սևիլյան» սեփական հարկի պարտվեց «Ատլետիկ Բիլբաոյին»: Հյուրերը հաղթական գոլը խփեցին հիմնական ժամանակի վերջին րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ինակի Ուիլյամսը:
Այս խաղից հետո «Սևիլյան» ունի 70 միավոր և արդեն 6 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ատլետիկոյին»: 2-րդ և 3-րդ տեղում ընթացող «Ռեալն» ու «Բարսելոնան» ունեն 74-ական միավոր:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է 4 տուր: