Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:
«Ես հեռանում եմ 4 լավ մրցաշրջանից հետո, հուսով եմ, որ թիմը կմնա լավագույն տասնյակում: Չեմ զղջում՝ ես լավ ժամանակ անցկացրեցի այս ակումբում, մենք լավ աշխատանք կատարեցինք, ու այսօր ամեն ինչ ավարտված է: Սա մարզչի կյանք է:
«Ժամանակը հասունացե՞լ է: Այն, որ ես հեռանում եմ, չի նշանակում, որ խաղացողները հանձնվում են: Եթե իմ հեռանալուց հետո «Մոնպելյեն» հայտնվի եվրոպական մրցասպարեզում, ես շատ ուրախ կլինեմ: Երեկ առավոտյան ես խաղացողներին ասացի, որ հեռանում եմ, նրանք դադարեցին ինձ հետ խոսել (ժպտում է)»,-ասել է Միշել Տեր-Զաքարյանը: