Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում Ալմաթիի «Կայրաթը» ոչ-ոքի է խաղացել Պետրոպավլովսկի «Կիզիլ-Ժարի» հետ:
Պետրոպավլովսկում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը ամբողջական հանդիպում է անցկացրել «Կայրաթի» կազմում։
Այս խաղից հետո «Կայրաթը» 16 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական՝ երկու միավորով առաջ անցնելով «Կիզիլ-Ժարից»: «Աստանան» 23 միավորով առաջատարն է: