Իսպանիայի Լա Լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» ընդունեց «Բարսելոնային»:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում «չղջիկներն» առաջ անցան հաշվի մեջ. 50-րդ րոպեին աչքի ընկավ Գաբրիել Պաուլիստան: 7 րոպե անց Մեսսին խփեց պատասխան գնդակը, իսկ ևս 6 րոպե հետո արդեն «Բարսելոնան» դարձավ խաղը թելադրողը. հյուրերի երկրորդ գնդակը խփեց Անտուան Գրիզմանը: 69-րդ րոպեին 3-րդ գնդակը հայտնվեց Սիլեսենի դարպասում. դուբլ ձևակերպեց Մեսսին: 83-րդ րոպեին Սոլերը մեկ գնդակ հետ բերեց, բայց միայն այդքանը: «Բարսելոնան» հաղթեց 3-2 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 74 միավոր ու լրացուցիչ արդյունքներով երրրորդն է՝ զիջելով «Ռեալին», իսկ առաջատարը 76 միավորով «Ատլետիկոն» է: