Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում ՉԼ-ի ուղեգրի համար պայքարող «Յուվենտուսը» հյուրընկալվեր էր «Ուդինեզեին»:
Թուրինյան ակումբը շարունակում է անկայուն խաղերի շարքը:
Պիռլոյիի թիմն 0-1 հաշվով պարտվում էր մինչև 83-րդ: 10-րդ րոպեին հաշիվը բացել էր Նաուել Մոլինան: 83-րդ ու 89-րդ րոպեներին Ռոնալդուն 2 գոլ խփեց ու կամային հաղթանակ պարգևեց իր թիմին:
Այս հաղթանակից հետո «Յուվեն» 69 միավորով 3-րդն , իսկ «Ուդինեզեն» 39 միավորով 11-րդն է:
Նախկինում հաղորդվում էր, որ եթե «Յուվենտուսը» պարտվի «Ուդինեզեին», Պիռլոն կհեռացվի: