«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան արձագանքել է այն շշուկներին, թե ինքը մոտ է հռոմեական ակումբից հեռանալուն։
«Ես մարզիչ եմ։ Ես կենտրոնացած եմ միայն խաղերի վրա։ Ես ակումբին խորհուրդներ տալու անհրաժեշտություն չունեմ։
Ես պրոֆեսիոնալ եմ։ Սիրում եմ ֆուտբոլը։ Միշտ ուզում եմ պրոֆեսիոնալ մնալ։ Կենտրոնացած եմ մրցաշրջանն ավարտելու վրա, դրանից այն կողմ չեմ մտածում։ Կարծում եմ՝ ակումբում բոլորը պիտի պրոֆեսիոնալ մնան ու «Ռոմային» առավելագույն մոտիվացիա հաղորդեն»,- Ֆոնսեկայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։