Footyheadlines պորտալը հրապարակել է «Այաքսի» 3-րդ մարզաշապիկը 2021/2022 մրցաշրջանի համար։
Ամստերդամյան ակումբի մարզաշապիկը սև գույն է։ Ուսերին՝ 3 գիծ, որոնք ջամայկացի երաժիշտ Բոբ Մարլիի ֆիրմային գույներով են․ կանաչ, դեղին, կարմիր։ Մեջքին 3 տարբեր գույնի թռչունների նկարներ են, ինչը Մարլիի «Երեք փոքրիկ թռչուններ» երգին հղում է։
«Այաքսի» տեխնիկական հովանավորը գերմանական adidas ընկերությունն է։