«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Էլչեի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակը։
«Մենք ավարտին ենք մոտենում ու յուրաքանչյուր հաղթանակ շատ կարևոր է։ Առաջին կեսը շատ լավ անցկացրեցինք ու պիտի խոշոր հաշվով հաղթեինք։
Երկրորդ կեսում մի քիչ ավելի վատ էր, բայց ուրախ եմ տեսնել ֆուտբոլիստներիս նվիրվածությունը։ Ես տեսա նրանց ցանկությունն ու հաղթելու տրամադրվածությունը։ Մենք շատ դրական պահեր ունեցանք։ Պրիմերայի ֆավորիտնե՞րը։ Մենք այն իրավիճակում չենք, որ այդ մասին մտածենք։ Հիմա դրան գնալու պահն է։ Հաղթանակից գլխապտույտ չեմ զգում։ Հիմա ժամանակը չէ»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Ատլետիկոն» շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։