«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ԱՊԼ հերթական տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղից հետո (2-0) խոսել է թիմի կիսապաշտպան Կայ Հավերցի դուբլի մասին։
«Այսօր լիարժեք գոհ եմ նրանից։ Նրա ներդրումը վերջնական արդյունքի մեջ որոշիչ էր։ Ինձ համար նա գործի հանդեպ վերաբերմունքի գերազանց օրինակ է։ Նա բացարձակ պրոֆեսիոնալիզմ դրսևորեց։
Նա օգտագործեց իր շանսն ու ցույց տվեց հնարավորությունները։ Այսօր Կայը օրինակ դարձավ ողջ թիմի համար»,- Տուխելի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը։