«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն պատասխանել է սոցցանցերում որդուն ուղղված սպառնալիքների մասին հարցին։ Վերջերս 17-ամյա Նիկոլոն ասել էր, որ ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» վատ արդյունքների համար ինքը սպառնալիքներ է ստանում։
«Ես արդեն երկար տարիներ է ֆուտբոլում եմ ու գիտեմ՝ ինչ է նշանակում հանրաճանաչություն։ Ցավում եմ, որ տղայիս հետ նման բան է եղել, նա ընդհանրապես կապ չունի այս իրավիճակի հետ։ Բայց նա չպետք է ուշադրություն դարձնի ստեղնաշարի հետևում թաքնվողների վրա։ Նա պիտի առաջ նայի»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում «Յուվենտուսի» թվիթերյան էջը։