Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայում իր թիմի նպատակների մասին.
«Գլխավորը՝ շատ միավորներ հավաքելն է: Չեմպիոնության համար պայքարում է 4 թիմ: Պայքարը կշարունակվի մինչև վերջին տուրը: Ամեն փոքր դետալ մեծ նշանակություն կունենա: Մենք պայքարում ենք միայն չեմպիոնության համար:
Լա Լիգայում մրցակցությունը դժվար է: Ես հաճույք չեմ ստանում այն փաստից, որ մեր մրցակիցները պարտվում են:
Ցանկանում ենք կենտրոնանալ առաջնության վերջին հատվածի վրա: Այս պահին գլխավորը՝ «Օսասունայի» դեմ հանդիպումն է»,-ասել է Զիդանը: