Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն հաղթեց «Մոնակոյին»`1:4 հաշվով: Սա հետաձգված խաղ էր։ Այն չէր անցկացվել նախատեսված ժամանակ` անբարենպաստ եղանակի պատճառով:
ՊՍԺ-ն վաստակեց 49 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մոնակոն» զբաղեցնում է իններորդ տեղը մրցաշարային աղյուսակում (29 միավոր):