Իտալական Ա Սերիայի նախագահ Պաոլո Դալ Պինոն հաստատել է, որ երկրպագուները կկարողանան ներկա գտնվել Իտալիայի Գավաթի եզրափակչի՝ «Ատալանտայի» և «Յուվենտուսի» միջև խաղին։
«Մենք շնորհակալ ենք կառավարությանը՝ մեր խնդրանքը չմերժելու և եզրափակիչ խաղին երկրպագուների մուտքը տրիբունաներ թույլատրելու համար։ Սա նորմալ կյանքին վերադառնալու նշան է, որը բոլորիս անհրաժեշտ է։ Մենք վստահ ենք, որ կարող ենք երկրպագուներին թույլ տալ մարզադաշտեր նաև Ա Սերիայի վերջին տուրերի խաղերին»,- Դալ Պինոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
«Ատալանտա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա մայիսի 19-ին Ռեջո-նել-Էմիլիա քաղաքի «Մապեյ» մարզադաշտում։