«Կայրաթը» Ղազախստանի ֆուտբոլի առաջնության ութերորդ տուրի շրջանակում ջախջախեց «Օրդաբասիին»:
Ալմաթիում կայացած հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն ամբողջական հանդիպում է անցկացրել։
Արդյունքում «Կայրաթը» վաստակեց 15 միավոր և հինգերորդ տեղից բարձրացավ երրորդ տեղ:
Հաջորդ տուրում «Կայրաթը» արտագնա խաղում կխաղա «Կիլիզ-Ժարի» հետ: