«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի՝ վարձակալության հիմունքներով «Շալկե-04» տեղափոխվելու մասին: 20-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի վարձակալական համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:
«Շալկեն» պետք է վճարի ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը. գերմանական ակումբը նաև Տոդիբոյին 25 մլն եվրոյի դիմաց գնելու հնարավորություն ունի՝ գումարած 5 մլն եվրոն որպես բոնուս:
Եթե «Շալկեն» օգտվի գնման հնարավորությունից,«Բարսելոնան» կկարողանան ետ գնել խաղացողին արդեն 50 մլն եվրոյի դիմաց՝ գումարած 10 մլն եվրոն որպես բոնուս:
Ժան-Կլերը «Բարսելոնա» է տեղափոխվել «Տուլուզից» 2019 թվականի հունվարի վերջին: Պաշտպանի պայմանագիրը կապտանռնագույնների հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանը: Ընթացիկ մրցաշրջանում Տոդիբոն իսպանական Պրիմերայի 2, իսկ Չեմպիոնների լիգայի 1 հանդիպման է մասնակցել: