«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ամռանը կփոխի ակումբային գրանցումը, գրում է լրագրող Նիկոլո Շիրան իր twitter-ում:
Աղբյուրի համաձայն, «Ֆիորենտինայի» ղեկավարությունը 43-ամյա իտալացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանի համար 2 միլիոն եվրո աշխատավարձով:
Միաժամանակ նշվում է, որ ակումբում վստահ վստահ են, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկարողանան համաձայնվել Գատուզոյի հետ պայմանագրի շուրջ:

























































