«Ռոստովի» նախկին կիսապաշտպան Կակու Գելոր Կանգան մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ, հայտնում է iSport-ը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչները պնդում են, որ Կանգան փոխել է իր անունը, ծննդյան ամսաթիվը և քաղաքացիությունը:
Ըստ պաշտոնական տվյալների, «Ցրվենա զվեզդայի» խաղացողը 30 տարեկան է, նա ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 1-ին Գաբոնում: Բայց Կոնգոյի ԴՀ-ը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ խաղացողի անունը Կյակու Կյակու Կիանգանա է, և նա ծնվել է Կոնգոյում 1985 թվականի հոկտեմբերին` 35 տարի առաջ: