«Ինտերը» մտադիր է ձեռք բերել «Ուդինեզեի» դարպասապահ Խուան Մուսոյին: Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն:
Աղբյուրի համաձայն ՝ միլանյան ակումբը ցանկանում է, որ 26-ամյա դարպասապահը զբաղեցնի թիմի ներկայիս առաջին դարպասապահ Սամիր Հանդանովիչի տեղը, քանի որ սլովենացու պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին և նա ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից:
Նշվում է, որ «Ուդինեզեն» Մուսոյին բաց կթողնի միայն 20 միլիոն եվրոյի կամ ավելի առաջարկ ստանալու դեպքում: