Վարդան Մինասյանի «Տարազը» տնային հաղթանակ է տարել Ղազախստան ֆուտբոլի առաջնության ութերորդ տուրում։
Մինասյանի գլխավորած թիմը սեփական հարկի տակ ընդունեց «Ակտոբեին» ու հաղթեց 3:1 հաշվով:
Երեք միավոր վաստակելով ՝ «Տարազը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։
Հիշեցնենք, որ այսօր Տիգրան Բարսեղյանի «Աստանան» տնային հաղթանակ տարավ և կրկին գլխավորեց Ղազախստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Հանդիպման հենց մեկնարկում հաղթական գնդակը խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Մանրամասներն՝ այստեղ։