«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվայի կինը՝ Իզաբելը, ՉԼ-ի՝ «Ռեալի» դեմ խաղը դիտելուց տեսանյութ է տեղադրել։ Դրվագներից մեկում չկարողացավ աչքի ընկնել «կապույտների» հարձակվող Տիմո Վերները, չնայած գերազանց հնարավորություն ուներ, բայց մադրիդցիներին փրկեց Տիբո Կուրտուան։ Իզաբելը մեկնաբանել է գերմանացու վրիպումը։
«Որ թիմ ամուսինս գնում է, կան խաղացողներ, որոնք միշտ վրիպում են։ Սա կարմա է։ Ի՞նչ է սրա անունը։ Վերնե՞ր»,- ասել է նա։
View this post on Instagram