«Արարատ-Արմենիայի» հետ խաղում «Ուրարտուի» ակադեմիայի սան Գոռ Լուլուկյանը խաղադաշտ մտավ առաջին րոպեներից։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում գլխավոր թիմում խաղալու մասին իր տպավորություններով է կիսվել 18-ամյա կիսապաշտպանը․
«Հերթական անգամ մարզիչները վստահեցին ինձ, խաղաժամանակ տրամադրելով «Արարատ-Արմենիայի» նման բարդ մրցակցի հետ խաղում։ Կարծում եմ, որ հավասար խաղ ստացվեց, ճիշտ է, յուրաքանչյուր դրվագ կարող էր վճռորոշ լինել, սակայն արդյունքը իմ կարծիքով տրամաբանական էր։
Գլխավոր թիմում խաղալն իմ երազանքն է, մարզիչների վստահությունը միայն պատասխանատվություն է, որ պետք է ամեն ինչ անեմ նրանց սպասելիքներն արդարացնելու համար։ Նախկինում էլ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, կանեմ առավելագույնը գլխավոր թիմում հաստատվելու համար»։