«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը գնահատել է «կարմիր սատանաների» առաջընթացը։ Նա անգլիական ակումբ տեղափոխվել էր Լիսաբոնի «Սպորտինգից» 2020 թվականին։
«Եթե անկեղծ, ապա կարծում եմ, որ մեր թիմը նկատելի ավելացրել է իմ գալուց հետո։ Զգում եմ, որ առաջընթաց ենք գրանցել։ Բայց, կարծում եմ, որ դա սկսվել է դեռ Ուլե-Գունար Սուլշերի նշանակումից։ Նա փորձում է ղեկավարել թիմն ու այն ավելի ուժեղ դարձնել»,- Ֆերնանդեշի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեշը մասնակցել է ԱՊԼ 33 խաղի, խփել 16 գոլ ու դարձել 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։