VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Արարատ-Արմենիային» (0-0):
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը՝ հանդիպմանը ներկա էին նաև ըմբշամարտի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը, ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհանիսյանը։
«Մարզիկները շրջայց կատարեցին «Ուրարտուի» մարզաբազայում, ծանոթացան ակադեմիայի պատանի ֆուտբոլիստների հետ, ցույց տվեցին իրենց ֆուտբոլային ունակությունները։
«Ուրարտուի» ակադեմիայի սաները լուսանկարվեցին մարզիկների հետ և հաջողություն մաղթեցին առաջիկա կարևորագույն մրցաշարերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։