«Ինտերի» դարպասապահ Դանիելե Պադելլին այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան:
Հաղորդվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը միլանյան ակումբի հետ: Գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Հայտնի է, որ խաղացողն արդեն առաջարկ ունի «Ուդինեզեից», որի կազմում նա հանդես է եկել 2011-ից 2013 թվականներին: