Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Լացիոն» սեփական հարկի տակ 3 անխատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը:
Հռոմեական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Խուակին Կորեան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իմմոբիլեն:
Այս հաղթանակի շնորհիվ «Լացիոն» միավորների քանակը հասցրեց 61-ի ու այժմ 5 միավոր է զիջում միլանյան թիմին: Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Միլանը» այժմ 5-րդ տեղում է, իսկ հաղթանակի դեպքում կպահաներ երկրորդ հորիզոնականը: «Միլանի» հետ 66-ական միավոր ունեն նաև «Նապոլին» ու «Յուվենտուսը», որոնք զբաղեցնում են 3-րդ և 4-րդ տեղերը: