«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը չի օգնի լոնդոնյան ակումբին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» դեմ խաղում:
«Այս պահին մենք խնդիրներ ունենք ՝ կապված Մատեոյի վնասվածքի հետ: Հուսով եմ, որ նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Ֆուլհեմի» դեմ խաղում, բայց նա դեռ չի մարզվել թիմի հետ, այնպես որ կարծում եմ, որ չի հասցնի վերականգնվել մինչև երեքշաբթի»,-Տուխելի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Կովաչիչը խաղացել է «Ռեալում» 2015-ից 2018 թվականներին ՝ երեք անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայի մրցաշարում։
«Ռեալ»-«Չելսի» հանդիպումը կկայանա մարտի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։0-ին։