Calciomercato-ն հայտնում է, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կբացի իր ֆուտբոլային ակադեմիան:
Ակադեմիան իր աշխատանքը կսկսի 2021-ի ամռանը: Եթե կառույցը թույլտվություն ստանա Առողջապահության նախարարությունից, Իտալիայի տարբեր քաղաքներում կբացվեն 6-ից 18 տարեկան երեխաների ամառային ճամբարներ, որտեղ երիտասարդ ֆուտբոլիստները կկարողանան իրենց ուժերը փորձել նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հսկողության տակ գտնվող ուսումնամարզական հավաքներում: ,
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուֆոնը կարող է կարիերան շարունակել «Ատալանտայում»: